Վ․ Սարոյան․ Բան ունեմ ասելու

Առաջադրանքներ

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Քննարկե՛ք հետևյալ մտքերը․

  • Շատ բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․․

Այս տողորի իմաստը այն էր, որ աշխարհում կան շատ մարդիկ որոնք ապրում են ծայրահեղ վատ (օրիկնակ՝ Աֆրիկայի երեխաները), և նարանք ուրախանում են քո համար ամենաօրյա և սովորական, բայց իրենց համար շատ հազվադեպ բաներին։Հեղինակը այս տողերի օգնությամբ ուզում էր հասկացնել, որ դու շատ-շա՜տ բաներ ունես։ Շատ հնարավորություններ ունես, որից շատ մարդիկ չունեն։ Այնպես, որ օգտվիր քո ունեցած հարավորություններից։

  • Չկան ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:

Միայն ուրիշներին սեր պարգևելը շատ մեծ բան է տալիս։

  • Ձեզնից յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:

Յուրաքանչուր մարդու մեջ կան շետ գանձեր, որով նա հանգիստ կարող է կիսվել։ Այդ գանձերն են սեր, ուրախություն, բարիություն, ուշադրություն, քնքշություն, հոգատարություն, ջերմություն և այլն։

  • Եվ ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:

Ինչ որ քեզանից դուրս է գալիս նույնը վերադառնում է քեզ։

բ) Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Քննարկե՛ք այդ մտքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։

Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞: Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:  

Ես կարծում եմ, որ երեխաներին պետք բացատրել, որ Ձմեռ պապը ամենակարողը չէ, և միայն դուք կարող եք կատարել ձեր երազակքները և ցանկությունները։

10 հետաքրքիր փաստ Եղիշե Չարենցի մասին

1. Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

2. Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց:

3.1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուցչությամբ զբաղվելու:Քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:

4.Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:

5.1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը:

6.Գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանի միջնորդությամբ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):

7. Չարենցը շատ ընթերցասեր էր ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն: — Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

8.Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, պատանի Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես, հիացած նայում է նրան: Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը և նա մի ուժգին ապտակ է հասցնում Չարենցին: 1925թ. Չարենցը Վենետիկում հանդիպում է Իսահակյանին և, մտերմիկ զրույցի ժամանակ, հիշեցնում է միջադեպը: Վարպետը ծիծաղելով պատասխանում է.  — Դե, ոչինչ, Եղիշե ջան, դա ուստա–սիլլասի է եղել: Ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել:

9. Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թեստեղծագործական աշխարհում:

10.Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային: Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:

Մեծերը Չարենցի մասին.

  • Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը։ (Հրանտ Մաթևոսյան)
  • Այսօր հատկապես, առայժմ գոնե, Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասա-հայ իրականության մեջ (Վահան Տերյան, 1919, Մոսկվա)
  • «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծությունը 16 տողանի արձանագրություն է՝ փորագրված վիթխարի ժայռի վրա, որը կտակված է դարերին։ (Էդվարդ Ջրբաշյան)
  • Ինձ մինչև օրս էլ անհավանակն է թվում, որ «Դանթեական առասպելը» գրված է տասնութամյա պատանու ձեռքով։ Անհավանական ու զարմանալի։ Հիրավի, որտեղի՞ց այդքան կյանքի իմացություն, խորասուզումների այդպիսի կարողություն, խորհրդածությունների այդպիսի ներհունություն, այդպիսի լեզու և, վերջապես, այդպիսի անթերի կատարում… Տառապանքն է երևի, որ ժամանակից շուտ ոտքի է հանել պատանու հոգում նիրհող ուժերը։ (Վահագն Դավթյան)
  • Չարե՜նցը, Չարե՜նցը… «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը։ Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ։ Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված։ Զայն մինչև այսօր կնկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը։ «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը։ (Վիլյամ Սարոյան)

Վահան Տերյան

1.Վահան Տերյան,դիտել ֆիլմը բանաստեղծի մասին։

2.Գրիր ի՞նչ գիտես բանաստեղծի մասին, որը կհետաքրքրի մեզ։

Վահան Տերյանը հետաքրքրվում էր Կովկասի քաղաքական կեցությամբ, հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվանզադեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը և ուրիշները:  Վահանի մայրը վաղուց մահացել էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում: Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին կոչում նրան: 1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեևիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 

3.Կարդա՜ բանաստեղծությունները և սովորի՜ր որևէ մեկը։

Հ․Թումանյան , ինքնակենսագրություն

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

ազնվական -ազնվատոհմիկ, մեծատոհմիկ

եկվոր -օտար

պախրա-եղնիկ, եղջերու

թինկը-բացատրություն չունի

չոնգուր-սազ

քոշ-հոդաթափ, այծ

կլեկչի, կլեկել-անարգել

տիրացու-գործակալ

օթախ-սենյակ

ղաչաղ-ավազակ
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Գյուղի երեխաներին դասավանդում էի միայն Սահակ վարժապետը: Երեխաների ծնողները իրենց կարգադրում էին, որ ինչ վարժապետը ասի դա էլ անեն: Սահակ վարժապետը շատ խիստ էր. նա երեխաներին ծեծում էր ամեն մանրուքից:


3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Ես Սահակյան Միշելն եմ: Մայրիկիս անունը Օլգա է, իսկ հայրիկինս Միքայել: Ես արտաքինով շատ նման եմ իմ ծնողմերի. մենք ունենք նույն աջքեր, նույն դիմագծերը…: Բայց բնույթով ես լրիվ ուրիշ մարդ եմ: Իմ հայացքը կյանքին, իմ մտածելակերպը տարբերվում է մյուսներից: Թպետ ունեմ բնավորության գծեր, որոնք ունեն նաև ծնողներս, ես երբեկ չեմ հանձնվի և միշտ կհասնեմ իմ ուզածին: Թույլ չէ նա ով պարտվում է, թույլ է նա՝ ով հանձնվում է: Ես շատ են սիրում իմ ծնողներին քնի, որ նրանք ինձ սովորեցնում են ամենա կարևոր դասսերը՝ կյանքի դասերը:

Ունեմ նաևփոքրիկ եղբայր: Նրա անունը Մայք է: Մենք նման ենք իրար, բաց ցավոք շատ ենք վիճում:

Մի փոքր պատմեմ մանկությանս մասին: Ես մեծացել եմ ազատ մտնոլորդում: Ամեն օր գնում էինք զբոսանքի,թատրոն, տարբեր խաղահրապարակներ: Այդ ամենի հետ մեկ տեղ ես նաև սովորում էի. մինչ դպրոց գալը ես կարողանում էի գրել, կարդալ, հաշվել: Սիրում էի ժամանակ անցկացնել իմ քույրիկների հետ:
4. Բառարանի օգնությամբ գրիր ընդգծված բառերի հոմանիշները. երկուական հոմանիշ:

հին-վաղեմի, նախկին

ազնիվ-վեհ, պարկեշտ

առատաձեռն-շռայլ, բազմաշնորհ

նշանավոր-ականավոր, հայտնի

թաքուն-գաղտնի, ծածուկ

պակասավոր-թերի, անկատար

Պաոլո Կոելյո, «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիներով ծերունին»

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարող եմ, — ասաց հյուրանոցի տերը: — Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց  մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

1․Կարդա պատմվածքը և ինքնուրույն կազմիր հարցեր ու առաջադրանքներ՝ 5 կետից բաղկացած։

1) Ինչ պարզվեց, ո՞վ էր ծերունին։

2) Ծերունին վերադարցրե՞ց այդ 3 ռուբլին։ Ինչպե՞ս։ Գտիր այդ հատվածը պատմվացքի միջից։

3) Ի՞նչ պատճառով մարդիկ սկսեցին այցելել այդ հյուրանոցը։

4) Ինչո՞ւ հյուրանոցի տերը գնաց եկեղեցի։ Որտե՞ղ էր գտնվում եկեղեցին։

5) Ի՞նչ ես ես կարծում հյուրանոցի տերը հետ ընդունեց իր նախկին աշխատողներին երբ մարդիկ սքսեցին հաճախել թե ոչ։

2․Փորձիր պատասխանել կազմածդ հարցերից 3-ին։

1) Ինչ պարզվեց, ո՞վ էր ծերունին։

Պարզվեց, որ ծերունին «Սուրբ Նիկողայոսն» էր։

2) Ծերունին վերադարցրե՞ց այդ 3 ռուբլին։ Ինչպե՞ս։ Գտիր այդ հատվածը պատմվացքի միջից։

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց  մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի:

3) Ի՞նչ պատճառով մարդիկ սկսեցին այցելել այդ հյուրանոցը։

Ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Վանո Սիրադեղյան,Պարտուսի գերին

1․Կարդա պատմվածքը և քննարկիր համադասարանցիներիդ հետ։
2.Անհասկանալի բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:

պարտուս

ոռոգել


3. Բնութագրիր Հենդոյին:

Հենդոն ինքնաբավ, ինքնամփոփ, և լիրվ այլ արժեքներով մարդ էր, որը չուներ տարրական գիտելիքներ, բայց ուներ և մեծ սիրտ , և ձեռքի շնորհ , և բնության հետ աշխատելու շնորհ։ Միևնույն ժամանակ նա նաև ուներ փխրուն հոգի։
4. Անարդա՞ր ես համարում Հենդոյին անբավարար գնահատելը:

Այո , քանիոր նա մեծ աշխատանք էր կատարում դպրոցում, որը պահանջում է գիտելիք որոշ բնագավառներում։ Եվ ես համարում եմ, որ արհեստն էլ դա մեծ գործէ,որը իր հերթին մեծ հմտություն և շնորհ է պահանջում։ ԵՎ նույն պես գերազանց պատմություն կամ աշխահագրություն, կամ մեկ այլ առարկա տիրապետողը կարող է չընկալել արհեստը և կիրառել այն կյանքում։
5. Արդարացրու կամ մեղադրիր Հենդոյին՝ արարքի համար:

Ես կարդարացնեմ Հենդոին, քանրոր ես նա այդպիսին էր ինչպիսին կար և միևնույն ժամանակ նա ոչ ոքի չէր նեղացնում։ Նա պարզ և միևնույն ժամանակ աշխատասեր էր այն հարցերում ,որոնցում նա հաճույէ էր ստանում։

«Կարդում ենք Մուշեղ Գալշոյան» նախագծի ամփոփում

  1. Ըստ կարդացածդ ստեղծագործությունների՝ ներկայացրու Մ.Գալշոյան հեղինակին.կարող ես օգտվել նրա կենսագրությունից:

Իմ կարծիքով Մուշեղ Գալշոյանը շատ հայրենասեր դարդ էր։ Նրա ստեղծագործությունները ընթեցելիս թվում է, որ հայոց գիր գրականությունը ամենասուրբ և կարևոր բանն էր իր կյանքում

  1. Ասմունքիր Հ.Սահյանի՝ Գալշոյանի հիշատակին նվիրված «Այս մի բուռ քարեղեն հողում» բանաստեղծությունը և ռադիոնյութ պատրաստիր:
  1. Համառոտ ներկայացրու Մ. Գալշոյանից ընթերցած պատմվածքները:

«Մամփրե Արքան»

Կար մի պատիկ, որի անունը Մամփե էր։ Մի օր նրա փոքր թոռնիկը սովորում էր այբուբունը։ Թոռնիկը բարձրաձայն կարձում էր <<Ա — բ — գ — դ — ե — զ…>>։ Մամփրեն լսում էր կողքից։ Որոշ ժամանակ անց մամփրեն սասաց սխալ ես կարդում ճիշտը այսպես է․ և սկսեց արտասանել <<Ա՜յբ, բե՜ն, գի՜մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՜, ե՜չ, զա՜,
Լծիր եզան։

Է՜, ը՜թ, թո՜,
Վե՛ր կաց, Թաթո,
Ժե՜, ինի՜, լյո՜ւն,
Կապիր քո շուն։>>

Հետո իր մեծ թորնուհին սաց, որ <<Պապիկ սխալ ես ասում այբուբենը այդպես չէ>>

Մամփրեն իր դիմաց նպատակ դրեց սովորել այբուբենը։ Այդպես նա կես տարով տանը փակվեց և սովորեց այբուբենը։

  1. Ի՞նչ ընդհանրություններ տեսար պատմվածքների միջև:

?

  1. Ինչպիսի՞ն էին Գալշոյանի հերոսները:

Բոլոր գալշոյաննի հետոսները նպատակասլաց էին։

  1. Ո՞ր ստեղծագործությունը ամենաշատը հավանեցիր և ինչու՞:

Ինձ ամենից շատը դուր է եկել <<Մամփրե Արքան>> ստեղծագործությունը, որովհետև ինձ շատ ոգեշնչեց այն փաստը, որ Մամփրեն այդքան ծեր տարիքում նստեց և սովորեց այբուբենը։

  1. Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիր Գալշոյան ընթերցելիս. խորհուրդ կտա՞ս արդյոք քո ընկերներին կամ հասակակիցներին ընթերցել Գալշոյան:

Դժվարությունը բառբառն է․ բայց ինձ այդքանել չեն դուր գալիս գալշոյանի ստեղծագործություները այդ, իսկ պատճառով էլ ես չեմ առաչարկի ընկերներիս։

  1. Երեքից չորս նախադասությամբ ներկայացրու հեղինակի պատմվածքների արդիականությունը:
  2. Ի՞նչ տվեց այս նախագիծը քեզ՝ որպես սովորող, որպես մարդ առհասարակ և որպես հայ:

Ես հասկացա, որ հայոց գիր հրականությունը պետք է լինի առաջին տեզում քեզ համար։ Նաև հասկացա, որ եթե նոր բան ես ուզում սովորես տարիքը կապ չունի